Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Բոզալաց»

«Բոզալաց»
11.10.2023 | 13:12

Ջոն Քիրբին հուզմունքից կարկամել և չէր կարողանում խոսել, քիչ էր մնում հեկեկա…

Իսրայելում խաղաղ բնակչություն է զոհվում, կանայք, երեխաներ, ծերեր:

Դե արի ու մի ասա` ա՛յ տականք, բա ու՞ր էիր, երբ Արցախում էին անմեղ երեխաներ, կանայք, ծերեր զոհվում,

երբ մոտ մեկ տարի շրջափակված Արցախում մարդիկ օրերով, շաբաթներով հացի երես չէին տեսնում, երբ հազարամեա Հայրենի հողն ու Երկիրը պարտադրաբար լքում էր Հայը:

Քո ու քո տերերի կոկորդիլոսի արցունքներին հավատացող չկա:

Քո նմաններին ո՛չ հրեան, ո՛չ պաղեստինցին, ո՛չ հայը չեն հետաքրքրում:

Աշխարհի էս ու էն կողմերում Ձեր դրածոների օգնությամբ հարամել եք ամեն ինչ, թույն ու ատելություն սերմանել, հիմա կանգնել «բոզալաց» ես անում, որ ի՞նչ…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ